Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.11.2014 | 00:01

Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին, և ի՞նչ է ուզում քեզնից Տերը. իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծու հետևից գնալու։ Տիրոջ ձայնը քաղաքի վրա կհնչի և կփրկի նրա անունից վախեցողներին։ «Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կլցնի քաղաքը, եթե ոչ հուրը և անօրեն տունը, որ անօրեն գանձեր է գանձում հպարտությամբ և անիրավությամբ։ Եվ կլինի՞, որ անօրենը կշեռքով արդարանա կամ խարդախված կշռի պայուսակով»։
Միքիայի 6. 8-11

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ